ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի, որ Ուկրաինան ապագայում կդառնա դաշինքի անդամ․ Ստոլտենբերգ

Լուրեր

15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները «կվերահաստատեն» ավելի վաղ ստանձնած պարտավորությունը, որ Ուկրաինան ապագայում կմիանա դաշինքին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, գրում է AFP-ն։

«Ես ակնկալում եմ, որ բոլոր առաջնորդները կվերահաստատեն, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կմիավորվեն, թե ինչպես Ուկրաինային մոտեցնել իր նպատակին»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև նշել է, որ 500 օր է, ինչ Մոսկվան մահ ու ավերվածություն է բերել Եվրոպայի սիրտ։

«Մեր գագաթնաժողովը հստակ ուղերձ է հղելու՝ ՆԱՏՕ-ն մնում է միացյալ, և ռուսական ագրեսիան արդյունք չի տա»,- ասել է Ստոլտենբերգը։

Հավելենք, որ Վիլնյուսում հուլիսի 11-12-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Էմմա Չոբանյան