Պենտագոնում կարծում են, որ Պրիգոժինն իր նմանակներին օգտագործում է՝ տեղաշարժը թաքցնելու համար․ NYT

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ու ղեկավար  Եվգենի Պրիգոժինն իսկապես ապստամբությունից հետո երկար ժամանակ գտնվել է Ռուսաստանում՝ շարժվելով հիմնականում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև։ Այս մասին The New York Times-ին ասել է Պենտագոնի պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ պարզ չէ՝ արդյո՞ք Պրիգոժինն իսկապես մեկնել է Բելառուս, քանի որ նա, ինչպես երևում է, իր նմանակներին է օգտագործում՝ տեղաշարժը թաքցնելու համար։

Հունիսի 27-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում է։

Հուլիսի 6-ին էլ, պատսխանելով հարցին, թե որտեղ են այժմ «Վագներ»-ի վարձկաններն ու Պրիգոժինը, Լուկաշենկոն պատասխանել էր. «Սա ռուսական ընկերություն է։ Այսպիսով, հարցն ակնհայտորեն ինձ չպետք է ուղղել։ Որքան տեղյակ եմ՝ մարտիկներն իրենց ճամբարներում են։ Ինչ վերաբերում է Պրիգոժինին, ապա նա Սանկտ Պետերբուրգում է, Բելառուսի տարածքում չէ»։

Կրեմլում դրանից հետո հայտարարել էին, որ «հնարավորություն ու ցանկություն չունեն» հետևելու Պրիգոժինի տեղաշարժին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր մեկնաբանել Պրիգոժինի գտնվելու վայրի մասին հարցը։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Էմմա Չոբանյան