Բայդենը հավանություն է տվել Կիևին կասետային զինամթերք մատակարարելուն․ Washington Post

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։ Պենտագոնի պաշարներից դրանց մատակարարման մասին, ըստ The Washington Post-ի, կհայտարարվի ուրբաթ ավելի ուշ։

Աշխարհի ավելի քան 120 երկրներում արգելված կասետային զինամթերքը սովորաբար մեծ քանակությամբ փոքր, պայթուցիկ զինամթերք է արձակում, որը տարածվում է լայն շառավղով և կարող է սպանել քաղաքացիական անձանց:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Լորա Կուպերն ասել էր, որ ԱՄՆ-ում կարծում են, որ ռազմաճակատում արդյունավետության առումով կասետային զինամթերքի օգտագործումը օգտակար կլինի։

Կասետային զինամթերքի կիրառման հակառակորդները զգուշացնում են, որ  ազդեցության մեծ տարածքի պատճառով դրանք կարող են խեղել և սպանել քաղաքացիական անձանց, իսկ արկերը, որոնք պարբերաբար չեն պայթում, հակամարտության ավարտից հետո երկար տարիներ շարունակում են վտանգավոր են մնալ:

Հավելենք, որ 2008 թվականի պայմանագիրը, որն արգելում է կասետային զինամթերքի արտադրությունը, օգտագործումը և պահումը, համաձայնեցվել է 123 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասի կողմից: ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան հրաժարվել են միանալ համաձայնագրին։

Տաթև Ֆռանգյան