Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads-ի գործարկման համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Twitter ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta-ին (Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը)՝ իր գլխավոր մրցակից Threads-ը գործարկելու համար: Այս մասին հայտնել է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նամակում փաստաբանը պնդում է, որ Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, որոնց դեռ հասանելի են եղել Իլոն Մասկի ընկերության «առևտրային գաղտնիքները և այլ խիստ զգայուն տեղեկատվություն»։ Այդ աշխատակիցներին էլ, իբր, նպատակաուղղված օգտագործել են՝  Twitter-ին նմանվող հարթակը ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ Meta-ն նոր հարթակը գործարկել էր նախօրեին մոտ 100 երկրներում։ Twitter-ի նման այն թույլ է տալիս կարճ տեքստային հաղորդագրություններ հրապարակել։ Ցուկերբերգի խոսքով՝ հավելվածը մի քանի ժամում ներբեռնել են ավելի քան 30 մլն անգամ։

Threads-ը այժմ հանդիսանում է Twitter-ի ամենամոտ մրցակիցը նաև այն պատճառով, որ կարող է օգտագործել Instagram-ի օգտատերերի հսկայական տվյալների բազան։

Էմմա Չոբանյան