Էլ Նինյոն պատճառ կդառնա գլոբալ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ 7 տարվա ընթացքում՝ առաջին անգամ, Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում ստեղծվել են Էլ Նինյոյի առաջացման նախադրյալները, Էլ Նինյոն էլ պատճառ կդառնա գլոբալ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, կործանարար եղանակային պայմանների ստեղծման համար։

ՀՕԿ-ի նոր տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի երկրորդ կեսին էլ Նինյո երևույթի շարունակման հավանականությունը 90% է: Ակնկալվում է, որ այն կլինի առնվազն չափավոր ուժգնության։

Էլ Նինյոն կրկնվում է միջինը 2-7 տարին մեկ անգամ և այս երևույթը սովորաբար տևում են 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և Արևելյան արևադարձային մասում օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տաքացման հետ:

ՀՕԿ-ի մայիսյան զեկույցը, որն ամբողջ աշխարհի գործընկերների հետ համատեղ պատրաստել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական բյուրոն, նաև ասում է, որ կա 66% հավանականություն, որ 2023-2027 թվականներին երկրի մակերևույթի միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը կլինի ավելի քան 1,5°C-ով ավելի տաք, քան նախաարդյունաբերական ժամանակահատվածի համեմատ:

ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի վիճակի մասին զեկույցում ասվում է, որ 2016 թվականը գրանցված ամենատաք տարին էր՝ շնորհիվ շատ հզոր Էլ Նինյո երևույթի «կրկնակի հարվածի» և անթրոպոգեն տաքացման:

Էլ Նինյոյի ազդեցությունը գլոբալ ջերմաստիճանի վրա սովորաբար ի հայտ է գալիս դրա առաջացման մեկ տարվա ընթացքում, ուստի, ամենայն հավանականությամբ ջերմաստիճանի տաքացումն առավել ակնհայտ կլինի 2024 թվականին:
2022 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 1,15 °C-ով բարձր էր 1850-1900 թվականների միջինից ՝ Լա Նինյայի եռակի սառեցման պայմաններում: