Կառավարությունը հաստատել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը

Լուրեր

06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է hաստատել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/05-2023 արձանագրության հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծի նպատակն է՝ ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։

Ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։

Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների և նախարարության ու մարզպետարանի առաջարկությունների հիման վրա համայնքը կկազմակերպի գնման գործընթաց՝ յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության իրականացման, յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփման և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։

Ըստ նախաձգի՝ տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։ Ծրագիրը կիրականացվի 2024 թվականը ներառյալ՝ տվյալ տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսելու պայմաններում։

Ծրագրի իրականացումից ակնկալվում է 2 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկանյութով և ոռոգման կաթիլային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։ Շահառուները 1000 քառ․ մետր տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3,0 տ համախառն բերք՝ շուրջ 2,0 մլն դրամ հասույթով։ Ծրագրի իրականացումից ակնկալվող վերջնական արդյունքները հնարավոր կլինի գնահատել փորձնական ծրագրի ավարտից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր կողմից վաղուց տրված մի հանձնարարականի իրագործումն է և գաղափարը կայանում է հետևյալում. Կառավարությունը պետք է առաջարկի քաղաքացիներին, որ նրանք, ովքեր իրենց տնամերձ հողամասը կազատեն հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու տնկիներից, կառավարությունը կաջակցի 95 տոկոս ֆինանսավորմամբ, որպեսզի այդտեղ որակի վկայական ունեցող տնկիներ տրամադրվեն և կաթիլային ոռոգում անցկացվի։ Վարչապետը նաև հավելել է, որ եթե ստացվի այնպես, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերն այդ նույն մշակաբույսը տնկեն և սկսեն մշակել նոր տեխնոլոգիաներով, ապա այդ գյուղը կդառնա տվյալ մշակաբույսի արտահանման և մատակարարման կլաստեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նպատակը Հայաստանում բոլոր տարածքների զարգացումն է, և այդ ուղղությամբ պետք է զարգացման ծրագրեր իրականացնել և առաջ գնալ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հավելել է, որ այն ծառերը, որոնք տնկված են և բերքատվություն չեն ապահովում, նույն ջրապահանջարկն է սպառվում, և ջրախնայող տեխնոլոգիաները չեն կիրառվում: Նրա հավաստմամբ, այստեղ նպատակը նաև այդ տեխնոլոգիաները ներկայացնելն է:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունները լինեն համապարփակ: «Օրինակ՝ սահմանամերձ գյուղում դպրոց, ամբուլատորիա, ճանապարհ ենք կառուցում, բնակարանների համար ծրագիր ենք իրականացնում, որ քաղաքացին պետական միջոցներով բնակարան կառուցի, նաև այլ զարգացման ծրագրեր ենք կյանքի կոչում գյուղատնտեսության և ներդրումների ոլորտում։ Եվ համոզված եմ, որ եթե մենք հետևողական այս ճանապարհով գնանք չի կարող չլինել զարգացում»- ասել է Նիկոլ Փաշինյանը։