Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Եվս 23 մարզիկ արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչման:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց:

«Շնորհավորում եմ բոլորիդ: Սա ձեր քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունքն է: Իհարկե, սրանք պատվաբեր կոչումներ են, բայց գագաթնակետը սպորտի վաստակավոր վարպետի կոչումն է: Մաղթում եմ, որ հետագայում հասնեք այնպիսի արդյունքների, որոնց համար կստանաք հենց այդ բաղձալի կոչումը: Հուսով եմ՝ պարբերաբար կհանդիպենք ձեր հաջողությունները նշելու ու ձեր պարգևները հանձնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին քրտնաջան ու անձնվեր աշխատանքի համար. «Ձեր աշխատանքը շատ կարևոր է. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ դուք ձեզ գնահատված զգաք: Եվ դա շարունակական է լինելու: Այս պահին արդեն 201 մեդալ ունենք, որը ֆանտաստիկ արդյունք է: Տեսնենք՝ մինչև տարեվերջ ինչ արդյունքներ կգրանցենք»:

Լեհաստանում անցկացված Եվրոպական ամառային երրորդ խաղերում բրոնզե մեդալը նվաճած Անիտա Մակյանի խոսքով՝ նմանօրինակ բարձր կոչման արժանանալն իր համար շատ ոգևորիչ է. «Շատ ուրախ եմ և ոգևորված: Շնորհակալ եմ, որ տարիների աշխատանքն ու ձեռքբերումները գնահատվում են պետության կողմից։ Այս կոչումը պարտավորեցնում է ավելի լավ մարզվել և լավագույնս ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակներում»։

Անիտան առաջին հայ մարզուհին էր, որ ներկայացնում էր կարատեն նմանօրինակ մեծամասշտաբ մրցաշարում՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում, ու դարձել է նաև առաջին մեդալակիրը: Մարզուհու խոսքով՝ մեդալը երկար սպասված էր. «Շատ անգամներ տարբեր մրցաշարերում մոտ եմ եղել մեդալի, բայց ինչ-որ բան պակասել է դրան հասնելու համար: Վերջապես հաղթանակ ունեմ ու շարժվելու եմ առաջ»:

Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչմանն արժանացած մարզիկների թվում են ակրոբատիկայի թիմի անդամները, որոնք վերջերս հաղթանակով էին վերադարձել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարից: Արինա Հարությունյանն ու Վահան Բունիաթյանը բրոնզե մեդալ էին նվաճել մեծահասակների, իսկ Վահե Սարգսյանն ու Մանե Օհանյանը՝ 13-19 տարեկանների խառը զույգերի պայքարում: 4 մարզիկներն էլ միջազգային և ներքին առաջնությունների բազմակի մեդալակիրներ են և արժանացել են Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչման:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մի շարք անդամներ: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, ընդգծել է՝ Ժաննա Շահնազարյանը, Աշոտ Պետրոսյանը, Լևիկ Հակոբյանն ու Գառնիկ Սահակյանն իրենց տարիքային խմբերում բազմիցս մեդալակիրներ են դարձել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում. «Շնորհակալ եմ ԿԳՄՍ նախարարությանը՝ մշտապես մեր ֆեդերացիայի ու մեր մարզիկների կողքին լինելու համար: Առաջիկայում մի շարք կարևոր մրցաշարեր ունենք, և վստահ եմ՝ շարունակելու ենք լավ արդյունքներ գրանցել՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են նաև լողորդներ Դիանա Մուսայելյանը, Դավիթ Սարգսյանը, Միքայել Ավետիսյանը, Ալեքս Աբրահամյանը և Մաքսիմ Շատալովը, սամբիստ Արմեն Աղումյանը, բռնցքամարտիկներ Արթուր Մկրտչյանը, Արմեն Պողոսյանը և Աղվան Ալեքսանյանը, ծանրորդներ Հովհաննես Ղահրամանյանը և Սեյրան Խուդանյանը, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Սեդա Գաբրիելյանն ու Գևորգ Մելքոնյանը, ինչպես նաև սեղանի թենիսի մարզիկներ Էդուարդ Անտոնյանը և Վարդգես Սարոյանը: