Լուկաշենկոն հայտնել է, որ Պրիգոժինն այժմ Պետերբուրգում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինն այժմ ոչ թե Բելառուսում է, այլ Սանկտ Պետերբուրգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատասխանելով հարցին, թե որտեղ են այժմ վարձկաններն ու Պրիգոժինը, նա պատասխանել է. «Դա ռուսական ընկերություն է, այդ պատճառով հարցն ինձ չպետք է ուղղել։ Որքանով տեղյակ եմ՝ նրանք հիմա գտնվում են իրենց ճամբարներում։ Ինչ վերաբերում է Պրիգոժինին, նա Պետերբուրգում է»։

Լուկաշենկոն նշել է, որ վարձկաններին առաջարկել են  տեղակայվել նախկին ռազմական ավաններում, բայց նրանք հրաժարվել են։ Բելաառուսի ղեկավարը նաև հավելել է, որ մտադիր է առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու քննարկել «Վագների» թեման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Պրիգոժինը Բելառուսում է։

Նախօրեին էլ «Фонтанка»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը չորեքշաբթի այցելել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ԱԴԾ վարչություն, որտեղ նրան վերադարձրել են զենքն ու խուզարկությունների ժամանակ առգրավված 10 միլիարդ ռուբլին։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Էմմա Չոբանյան