Ջո Բայդենը Շվեդիայի վարչապետի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ բանակցությունների ժամանակ իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը, գրում է Gercek news-ը։

Բայդենը, որը պատրասվում է եվրոպական շրջագայության ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Սպիտակ տանը Շվեդիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է․ «Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությանը»։

Հանդիպումից հետո շվեդ պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Վիլնյուսի գագաթնաժողովը «բնական ժամանակն» է դաշինքին միանալու Շվեդիայի հայտն ավարտին հասցնելու համար։ Նա, սակայն, նշել է, որ վերջնական որոշումը Թուրքիայինն է։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ նախագահ Բայդենը «բարձր է գնահատել Շվեդիայի դերը որպես տարածաշրջանային անվտանգություն ապահովող երկիր և ընդգծել ՆԱՏՕ-ում հնարավորինս շուտ Ստոկհոլմին ողջունելու իր հանձնառությունը»:

ԱՄՆ նախագահի այս հրապարակային հավանությունն արտացոլում է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շարունակական ջանքերը՝ հաղթահարելու Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի դիմադրությունը:

Հավելենք, որ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Շվեդիայի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են Բրյուսելում՝ վճռորոշ քննարկումների համար: Հանդիպման նպատակն է՝ լուծել Թուրքիայի մտահոգությունները և հասնել փոխհամաձայնեցված լուծման, որը հնարավորություն կտա Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս հանդիպման արդյունքն էականորեն կազդի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ դառնալու հեռանկարների վրա։

Էմմա Չոբանյան