Ինչ է հայտնաբերվել Եվգենի Պրիգոժինի տան և գրասենյակի խուզարկության ժամանակ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ իրավապահ մարմինները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի տանը և գրասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերել են կեղծամներ, զենք, ոսկու ձուլակտորներ, խոշոր գումարներ և կեղծ անձնագրեր, գրում է Lenta-ն։

Նշվում է նաև, որ Պրիգոժինի տունն ունի սեփական ուղղաթիռային հարթակ, լողավազան, շոգեբաղնիք և մարզասրահ։

Բացի այդ, River Palace հյուրանոցի մոտ հայտնաբերվել է Citroen միկրոավտոբուս՝ վեց միլիարդ ռուբլի կանխիկ գումարով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Պրիգոժինին են վերադարձրել կանխիկ գումարով արկղերը, որոնք առգրավվել էին Պետերբուրգում զինված ապստամբության քրեական գործի շրջանակում խուզարկության ժամանակ։ Ընդհանուր առմամբ, նրան վերադարձվել է տասը միլիարդ ռուբլի և հարյուր հազարավոր դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ոսկու հինգ ձուլակտոր։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Էմմա Չոբանյան