Լվովը գիշերը հրթիռակոծվել է․ կան մարդկային կորուստներ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Անցած գիշեր Լվովը ռուսական հրթիռային հարձակման է ենթարկվել, չորս խաղաղ բնակիչ զոհվել է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ RBC-Ukraine-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, տուժել է 32 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 7 մարդու, 64 մարդ տարհանվել է, հայտնել են նախարարությունից։

Քաղաքապետ Անդրեյ Սադովին հարվածն անվանել է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ամենամեծ հարձակումը քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Նրա խոսքով՝ ռուսական հրթիռն ավերել է շուրջ 60 բնակարան։ Հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Ըստ քաղաքապետի, հնարավոր է, որ դեռ մարդիկ  կան փլատակներում, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հարվածից վնասվել են նաև հարակից դպրոցի, գրասենյակային համալիրի շենքերը, շուրջ 50 ավտոմեքենա։

Տեղի իշխանությունները նաև հայտնում են «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին»  հարվածի մասին:  Թե կոնկրետ ինչ օբյեկտի մասին խոսքը, չի նշվում, սակայն գրոհից հետո տեղեկություններ են ստացվել քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումների և բջջային կապի խափանումների մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Լվովի վրա հրթիռային հարձակումը։ Մոսկվան մինչ այս բազմիցս հերքել է Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կանխամտածված հարձակումների մասին տեղեկությունները՝ պնդելով, թե ռուսական բանակը թիրախավորում է միայն ռազմական թիրախները: