Փենսը չի բացառել ամերիկյան և ռուսական զորքերի միջև բախման հավանականությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոստովանել է, որ ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Վլադիմիր Պուտինի ուժերին հակազդելու համար, եթե Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին Փենսը հայտարարել է The Hugh Hewitt Show-ի եթերում։  Նա ասել է, որ «այն, ինչ կատարվում է Ուկրաինայում այս պահին, պարզապես պատերազմ չէ, դա չարիք է», փոխանցում է VOA-ն։

Նախագահի պոտենցիալ հանրապետական թեկնածու Փենսն անցած շաբաթ անակնկալ ուղևորություն է կատարել Ուկրաինա, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և շրջել Ռուսաստանի հարձակումներից տուժած վայրերում:

«Ես հեռացա այնտեղից՝ ինչպես երբեք համոզված լինելով, որ մեր ազգային շահերից է բխում ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ պայքարելու և ռուսական ներխուժումը հետ մղելու համար», – ասել է Փենսը։

«Ես կասկած չունեմ, որ եթե Վլադիմիր Պուտինը գրավի Ուկրաինան, ապա շատ ժամանակ չի անցնի, երբ ռուս զինվորականները կհատեն սահմանը, և մենք ստիպված կլինենք ուղարկել մեր տղամարդկանց և կանանց՝ նրանց դեմ կռվելու», – շարունակել է նա։

«Այդ պատճառով էլ, եթե դուք պատրաստ եք պայքարել ԱՄՆ թշնամիների հետ ձեր հողում, մենք ձեզ պայքարի միջոցներ կտրամադրենք, որպեսզի համազգեստավոր մեր կանայք ու տղամարդիկ ստիպված չլինեն կռվել նրանց հետ։ Եվ ես դրա կողմից եմ հանդես գալու քարոզարշավի ընթացքում»,-հայտարարել է Փենսը։