Պատերազմը խախտել է ՌԴ-ի կայուն ազգային պաշտպանության ռազմավարությունը․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինական հակահարձակումը հետ մղելու հիմնական բեռն ընկել է Ռուսաստանի ամբողջ տարածքից ներքաշված ռազմական կազմավորումների վրա։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ ռազմական հետախուզության ամենօրյա զեկույցում։

Զապորոժիեի մարզում 58-րդ համակցված բանակը զբաղեցնում է ամրացված դիրքեր, թեև այն սովորաբար տեղակայված է Հյուսիսային Կովկասում, իսկ Դոնեցկի մարզի հարավում գտնվող Վելիկա Նովոսիլկայի շրջանում գործում է 5-րդ համակցված բանակը և ծովայիններ, որոնք սովորաբար տեղակայված են Հեռավոր Արևելքում՝ «որպես հակակշիռ» Չինաստանին, գրում են զեկույցի հեղինակները։

Բախմուտի շրջակայքում պաշտպանությունն այժմ հիմնականում պահում են օդադեսանտային զորքերը, որոնք սովորաբար տեղակայված են Ռուսաստանի արևմուտքում: Բրիտանական հետախուզությունն այս զորքերի նախապատերազմական նշանակությունը համարում է արագ արձագանքումը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սրման դեպքում։

Նշվում է, որ անցյալ տարվա սկզբից պատերազմին մասնակցում են ինչպես Հեռավոր Արևելքի ծովայինները, որոնց մասին խոսում է բրիտանական հետախուզությունը, այնպես էլ Պսկովի շրջանի դեսանտայինները։

Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ պատերազմը խախտել է Ռուսաստանի կայուն ազգային պաշտպանության ռազմավարությունը։