«Վագների» հեռանալու պատճառով ՌԴ-ն Ուկրաինա կուղարկի ավելի շատ չեչեն զինվորականների ու բանտարկյալների․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ռուսաստանը պատրաստվում է  Ուկրաինա ուղարկել ավելի շատ չեչենական ջոկատներ ու բանտարկյալների, որպեսզի կարողանա լրացնել զինվորականների բացը «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ստորաբաժանումների դուրսբերումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական հետախուզության ներկայացուցիչներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանը մեծ թվով ստորաբաժանումներ է տեղափոխել ամիսներ տևած մարտերից հետո վագներականների կողմից գրավված Բախմուտ։ Արդյունքում նկատելիորեն թուլացել է հարավային Ուկրաինայի օկուպացված շրջանների պաշտպանությունը։

Նշվում է, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը ռուսական ուժերին զրկել է ամենափորձված մարտիկներից։

Եվրոպացի պաշտոնյաներն ասել են, որ թեպետ «Վագների» հեռանալը չի փոխի Ուկրաինայում պատերազմի ընթացքը, ՌԴ նախագահ Պուտինի վճռականությունը՝ խուսափելու զանգվածային ռազմական մոբիլիզացիայից, նշանակում է, որ Ռուսաստանը, հավանաբար, առաջիկա շաբաթներին ավելի շատ չեչենների և բանտարկյալների կուղարկի առաջնագիծ։

Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ «Վագներ»-ից փոխառելով բանտարկյալներին հավաքագրելու փորձը՝ ՌԴ ՊՆ-ն աստիճանաբար ավելացրել է նրանց թիվը բանակում՝ հասցնելով շուրջ 15 հազար մարդու։ Այս թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

Լրատվամիջոցը գրում է, որ պարզ չէ, թե որքան լրացուցիչ ուժեր կարող է տրամադրել Չեչնիան, որի ղեկավար Ռամզան Կադիրովը մայիսին հայտարարել էր, որ մոտ 7000 չեչեն զինվորականներ արդեն գտնվում են Ուկրաինայում, ևս 2400-ը վերապատրաստվում են ՊՆ երկու նոր գնդերի համար։

Էմմա Չոբանյան