Կարդացե՛ք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի:

Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը:

Հենց պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների մասին է Սահմանադրությունը, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականություններին մասին:

Սահմանադրությունը բոլոր մարդկանց, կազմակերպությունների, պետական կառույցների հարաբերությունների մասին է և երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը: Այստեղից էլ բառը՝ սահմանա/դրություն: Այն ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը:

ՀՀ գործող Սահմանադրությամբ պետական կառույցներն իրավունք ունեն անել այն, ինչ նրանց թույլատրված է Սահմանադրությամբ և օրենքներով, մարդն իրավունք ունի անել այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, այսինքն արգելված չէ: Մեր երկրում հենց այս սկզբունքի վրա է հիմնված իրավակարգը և թույլ տվեք ասել, այսօր հենց այս սկզբունքի վրա է հենված մեր իրականությունը:

Այդ իրականությունն, իհարկե, իդեալական չէ: Բայց այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին: Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է:

Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության:

Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև:

Այլ բան, որ դատաիրավական համակարգը միշտ չէ, որ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ է արձագանքում իրավախախտումների դեպքերին: Հանրային և պետական նշանակություն ունեցող բազմաթիվ դատաքննություններ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով տարիներով շարունակվում են՝ առաջացնելով արդարացի հանրային տարակուսանք: Քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների ոլորտում նույնպես տարակուսելի իրադարձությունների ականատեսն ենք դառնում:

Բայց դատաիրավական համակարգի բարեփոխումների մեր վճռականությունը որևէ կերպ սասանված չէ: Բարեփոխումներն ընթանում են դանդաղ, բայց առանց դադարի, որովհետև դա է արդյունքի հասնելու միակ երաշխավորված ճանապարհը:

Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:

Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը:

Մեր երկրի Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում սոցիալական ոլորտի ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն աճել է 22 տոկոսով, բազային կենսաթոշակն աճել է 50 տոկոսով: 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար աշխատատեղ, աշխատավարձի ֆոնդն ավելի քան կրկնապատկվել է, միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով, նվազագույն աշխատավարձն աճել է ավելի քան 36 տոկոսով, պետպատվերով քաղաքացիներին մատուցված առողջապահական ծառայությունների թիվը կրկնապատկվել է:

Սոցիալական և մյուս ոլորտներում մեր վարած քաղաքականությունների առանցքային նպատակը մարդու բարեկեցությունն ու երջանկությունն է, որը նույնիսկ ամենադժվար պահին մենք չպետք է կորցնենք որպես ուղենիշ:

Սիրելի ժողովուրդ,

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով»: