ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հացահատիկային գործարքը երկարաձգելու հիմքեր չկան․ ժամկետը լրանում է հուլիսի 17-ին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ սևծովյան հացահատիկային գործարքը երկարաձգելու համար հիմքեր չկան, դրա ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին։ Ըստ ռուսական գերատեսչության՝ ՌԴ-ն անհրաժեշտ ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրին մասնակցող բոլոր նավերը կարողանան լքել Սև ծովը մինչ այս ամսաթիվը։

2022 թվականի հուլիսին Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման մասին՝ հիմնականում զարգացող երկրներ։

Անցյալ տարվա աշնանը Ռուսաստանն արդեն անորոշ ժամանակով կասեցրել էր Ուկրաինայի հետ «հացահատիկային գործարքը»՝ որպես պատճառ նշելով Սևաստոպոլի վրա հարձակումը, բայց հետո, այնուամենայնիվ, այն երկարաձգվեց։

Այժմ, գործարքի հաջորդ երկարաձգման նախօրեին, ռուս պաշտոնյաները նույնպես հայտարարել են այն երկարաձգելու ցանկության մասին. հունիսի վերջին այս մասին խոսել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Երկուշաբթի Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հացահատիկային գործարքը փրկելու համար ԵՄ-ն դիտարկում է SWIFT-ին ռուսական Ռոսսելխոզնադզոր բանկի դուստր ձեռնարկությանը միացնելու հարցը, չնայած այն հանգամանքին, որ այդ բանկը պատկանում է ռուսական պետությանը։

Տաթև Ֆռանգյան