Մակրոնն առաջարկել է տուգանել անկարգություններին մասնակցած երիտասարդների ընտանիքներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ֆինանսական տույժեր կիրառել անկարգությունների մեջ ներգրավված երիտասարդների ընտանիքների նկատմամբ, հայտնում է France24-ը։

«Անհրաժեշտ է, որ առաջին խախտման դեպքում մենք կարողանանք ֆինանսապես պատժել ընտանիքներին պարզ ձևով»,- ասել է Մակրոնը Հանցավորության դեմ պայքարի ոստիկանության բրիգադի (BAC) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման մասին չի հայտարարվել, այն տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Փարիզի հյուսիսում գտնվող սրճարաններից մեկում։

«Իր տեսակի մեջ նվազագույն չափով տուգանք՝ առաջին արարքից հետո», – բացատրել է Մակրոնը:

Երկրի ղեկավարն աջակցություն է հայտնել ոստիկանական ուժերին Ֆրանսիայի քաղաքներում մի քանի օր շարունակվող անկարգություններից հետո։

Ըստ Le Parisien-ի՝ չնայած վերջին գիշերների հարաբերական անդորրին՝ Մակրոնը չի կարծում, որ «ամեն ինչ ավարտված է»։

«Տեսնենք, թե ինչ կլինի հուլիսի 13-ին և 14-ին (ազգային տոն Ֆրանսիայում) և մոտակա ամիսներին»,- ասել է նախագահը և իրավապահներին կոչ արել «մնալ առավելագույն պատրաստվածության վիճակում»։

Տաթև Ֆռանգյան