Պրիգոժինին են վերադարձրել 10 մլրդ ռուբլի կանխիկ գումարը, որն առգրավվել էր ապստամբությունից հետո

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինին են վերադարձրել կանխիկ գումարով արկղերը, որոնք առգրավվել էին Պետերբուրգում զինված ապստամբության քրեական գործի շրջանակում խուզարկության ժամանակ։ Այս մասին հայտնել է «Фонтанка»-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հուլիսի 2-ին Պրիգոժինի վարորդը ժամանել է պաշտոնական լիազորագրով գումարը ստանալու։ Ընդհանուր առմամբ, նրան վերադարձվել է տասը միլիարդ ռուբլի և հարյուր հազարավոր դոլար կանխիկ գումար, ինչպես նաև հինգ ձուլակտոր ոսկի։

Նշվում է, որ ի սկզբանե քննիչները չեն ցանկացել վերադարձնել գումարը։

Հավելենք, որ հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում խուզարկություններ էին իրականացվել ապստամբության գործի շրջանակում։ «Տրեզինի» հյուրանոցի մոտ, որը համարվում է Պրիգոժինի գրասենյակը, հայտնաբերվել էր «Գազել», որում գտել էին չորս միլիարդ ռուբլի կանխիկ գումարով արկղեր։ River Palace հյուրանոցի ստորգետնյա կայանատեղիում հայտնաբերվել էր Citroen Jumper միկրոավտոբուսը, որի մեջ եղել է ևս 80 տուփ կանխիկ գումար՝ ընդհանուր վեց միլիարդ ռուբլի։

Բացի այդ, Պրիգոժինի գրասենյակից առգրավվել էր 5 կգ ոսկու ձուլակտոր, կանխիկ դոլար, վեց ատրճանակ, մի քանի կեղծ անձնագրեր։ Պրիգոժինը հայտարարել էր, որ այդ գումարով վճարելու էր խմբավորման վարձկաններին։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Էմմա Չոբանյան