Ֆրանսիայում երկրորդ գիշերն անընդմեջ հանգիստ է անցել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայում, որտեղ հունիսի 27-ից շարունակվում են անկարգությունները ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանության պատճառով, երկրորդ գիշերն անընդմեջ անցել է առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին հայտնել է BFMTV-ն։

Երեքշաբթի առավոտվա դրությամբ՝ հայտնի է դարձել 72 ձերբակալվածի մասին, որոնցից 24-ը՝ Փարիզում և արվարձաններում։ Համեմատության համար նշենք, որ նախօրեին այս թիվը հասել էր 157-ի, իսկ ուրբաթ գիշեր ոստիկանությունը բերման էր ենթարկել 408 իրավախախտի։

Երկրում կարգուկանոն են ապահովել ավելի քան 45 հազար իրավապահներ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ամբողջ Ֆրանսիայում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 3,490 մարդ, ինչպես նաև գրանցվել է մեքենաների գրեթե 5,900 հրկիզման դեպք, ավելի քան 12,200 աղբաման է այրվել, վնասվել է 1100 շենք։ Բացի այդ, 270 հարձակում է իրականացվել ոստիկանության վրա։

Նշվում է, որ հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի 220 համայնքների ղեկավարների հետ, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ՝ իրենց աջակցությունը հայտնելու, կարծիքներ ու առաջարկներ լսելու համար։
Այս խորհրդակցություններից հետո պետության ղեկավարը ցանկանում է սկսել «մանրակրկիտ երկարաժամկետ աշխատանք՝ խորը պատճառները հասկանալու համար, որոնք հանգեցրել են տեղի ունեցածին»։

Տաթև Ֆռանգյան