Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է Պրիգոժինի ապստամբությունը

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ հրապարակային մեկնաբանել է «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած  ապստամբությունը, գրում է Ռիա Նովոստին։

«Չեմ կարող չանդրադառնալ ևս մեկ հարցի, որին մեր գերագույն գլխավոր հրամանատարն արդեն տվել է սպառիչ պատասխաններ։ Խոսքը հունիսի 23-25-ը  Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման փորձի մասին է։ Այդ պլանները ձախողվեցին առաջին հերթին այն պատճառով, որ ԶՈՒ-ի անձնակազմերը  հավատարմություն դրսևորեցին երդմանն ու զինվորական պատվին»,-ասել է Շոյգուն Ռուսաստանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է, որ «սադրանքը չի ազդել ռուսական զորքերի խմբավորումների գործողությունների վրա, զինծառայողները խիզախորեն ու անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները»։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել՝ հունիսի 24-ին մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվում են Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։   Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները, պնդում էին, որ Պրիգոժինը մտադրված  է եղել Շոյգուին ու Գերասիմովին գերի վերցնել։