Հայաստանը մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանը շեշտում է Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառումներ է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

«Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը, տարածաշրջանային կայունությանն ու կայուն զարգացմանը նպաստելուն, և այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։

Անի Բադալյանը նաև ընդգծել է այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են Շվեդիայի՝ ԵՄ խորհրդի 6-ամսյա նախագահության ընթացքում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը, ինչպես նաև՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գործունեության մեկնարկը։

Իր հերթին, ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնած Իսպանիան հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է հրավիրելու Արևելյան գործընկերությանը, ինչպես նաև կազմակերպելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում։

Հենց այս գագաթնաժողովի ընթացքում էլ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: