Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է. երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով: