Հունգարիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի շուրջ քվեարկությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վերաբերյալ քվեարկություն չի անցկացնի՝ համաձայն հրապարակված օրակարգի, ինչը հետաձգում է արևմտյան դաշինք Ստոկհոլմի ընդունումը, գրում է US.News-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Ընդդիմադիր «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցության պատգամավոր Ագնես Վադայը Reuters-ին ասել է, որ իշխող «Ֆիդես» և «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցություններից օրենսդիրները հանձնաժողովի նիստի ժամանակ չեն աջակցել քվեարկությունը հաջորդ շաբաթվա խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ներառելուն:

«Հանձնաժողովը մերժել է քվեարկությունը հաջորդ շաբաթվա օրակարգ մտցնել»,- ասել է Վադայը՝ նշելով, որ իր կուսակցությունը կրկին կառաջարկի քվեարկությունն անցկացնել երկուշաբթի՝ խորհրդարանի լիագումար նիստում։

Նա նաև նշել է, որ «ակնհայտ է», որ իշխող «Ֆիդես»-ը կորոշի՝ երբ նշանակել քվեարկությունը՝ կախված Թուրքիայի դիրքորոշումից։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը գործում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ համատեղ՝ անտեսելով Հունգարիայի ինքնիշխանությունը և խախտելով ՆԱՏՕ-ի միասնությունը»,- ասել է նա:

Հունգարիայի կառավարության խոսնակը և ԱԳՆ-ն չեն պատասխանել էլեկտրոնային փոստով ուղարկված լրատվամիջոցի հարցերին:

Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք չեն վավերացրել դաշինքին միանալու՝ Շվեդիայի հայտը։

Էմմա Չոբանյան