Պուտինն առաջարկել է Մեղրիի միջանցքը տալ Բաքվին. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում էր։ ՀՀ վարչապետի ելույթը տևեց ավելի քան երեք ժամ։ Ի տարբերություն հանձնաժողով հրավիրված այլ պաշտոնյաների մասնակցությամբ նիստերի՝ Փաշինյանի մասնակցությամբ նիստի ուղիղ հեռարձակում էր իրականացվում։

Փաշինյանը հանձնաժողովի անդամների հետ հանդիպման էր եկել մեկ տասնյակից ավելի էջեր ունեցող թղթապանակը ձեռքին։ Նա ներկայացրեց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը բանակցային ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման համար «շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը»։

Փաշինյանն ասում է՝ առաջին անգամ հոկտեմբերի 7-ին՝ պատերազմի 10-րդ օրն է դիմել Վլադիմիր Պուտինին՝ հարցով՝ ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի։ Պուտինը միջնորդի դեր է ստանձնել Փաշինյանի և Ալիևի բանակցություններում։ Վարչապետի փոխանցմամբ՝ մինչև եռակողմ հայտարարության վերջնական ստորագրումը մի քանի նախագիծ է շրջանառվել։

Ըստ Փաշինյանի՝ մեկ օր անց Պուտինը տեղեկացրել է, որ Ալիևը պահանջում է Ադրբեջանին հանձնել Ֆիզուլին, որ և հայկական ուժերնը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Պուտինի՝ այդքան շատ քննարկված պատերազմը դադարեցնելու առաջարկները․ «Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի՝ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ-ի էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, Շուշին հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող։ Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել՝ որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը։ Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել»։ս

Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը կետեր է ներկայացրել նաև Տավուշի, այսպես կոչված, անկլավներն իրենց տալու, Մեղրիով միջանցք բացելու վերաբերյալ, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է դրանք։ Այս առաջարկներն արվել են այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի առավոտյան արդեն Փաշինյանը ստորագրել էր եռակողմ հայտարարությունը, իսկ Ալիևը՝ դեռ ոչ։ Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց։

«Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,- նշեց նա։

Այս ֆոնին հիշարժան է դառնում Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո երկու անգամ խուսափողական պատասխան տվեց Factor TV-ի՝ Փաշինյանի հակասական մտքերին առնչվող դիտարկումներին։

Իսկ արդյո՞ք հնարավոր էր խուսափել 44-օրյա պատերազմից․ Փաշինյանն այսօր իր իսկ կողմից հնչեցված հարցին ի պատասխան՝ դարձյալ հիշեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու թվարկեց, իր պատկերացմամբ, նրանց բացթողումները։ Ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտել էին այս ֆորմատով Փաշինյանի հետ հանդիպումը։ Նրանք քննիչ հանձնաժողովի նիստը գնահատել էին «շոու», որի նպատակը, ըստ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։

Ոչ իշխանական թևից այսօրվա նիստին մասնակցում էր միայն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։ Նիստից հետո Սանասարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանին բազմաթիվ հարցեր ունի։

Քննիչ հանձնաժողովի անդամները Փաշինյանին հարցեր տալու հնարավորություն կունենան հունիսի 27-ին․ հաջորդ նիստը նշանակված է հենց այդ օրը։ Անդրանիկ Քոչարյանն ընդդիմադիրներին հորդորում է ներկայանալ նիստին և թույլ չտալ, որ այն, իրենց ձևակերպմամբ, շոուի վերածվի։

Լրագրողները ևս վարչապետին այսօր հարցեր տալու հնարավորություն չունեցան․ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել և հեռացավ ԱԺ շենքի՝ լրագրողների համար անհասանելի միջանցքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան