Փաստաբանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործի մի քանի ժամ քննությունից հետո նիստն ընդմիջվել էր մինչև ժամը 14:00-ն: Այն այս պահին շարունակվում է: Ընդմիջման ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց նիստի ընթացքից:

Պաշտպանը հայտնեց, որ ինքն, ինչպես նաև Հարությունյանի գործին այսօր ներգրավված մյուս փաստաբանները ԲԴԽ-ին հայտնել են, որ ծանոթ չեն գործի նյութերին, սակայն իրենց 2 ժամ է տրամադրվել դրանց ծանոթանալու համար: Պաշտպանը նաև հայտնեց, որ միջնորդել են անցնել գործի դռնբաց քննության, սակայն միջնորդությունը մերժվել է:

Երեմ Սարգսյանի խոսքով` ցանկացել է ձայնագրել ԲԴԽ նիստը, սակայն իրեն հայտնել են, որ ԲԴԽ աշխատակարգային որոշման համաձայն` միայն ԲԴԽ-ի թույլտվությամբ կարող է նիստը ձայնագրվել, մինչդեռ, ըստ պաշտպանի, ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Դատական օրենսգրքով» իրենք իրավունք ունեն դատական նիստի ձայնագրություն և սղագրություն իրականացնելու:

Մանրամասները` տեսանյութում

Արաքս Մամուլյան