«Որևէ գործ քննելու հետ կապված մտավախություն չեմ կարող ունենալ»․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում մեկնարկել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ քննարկումները։ Քննարկմանը մասնակցող արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչ գնահատական կտա տարածված հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ «Մարտի 1-ից» առաջ ընտրություններն անցել են ընտրախախտումներով, ասաց. «Յուրաքանչյուր հարցի, երբ խոսում ենք իրավաբանի հետ, պետք է տալ իրավական ձևակերպում, հետևաբար, ընտրությունների ժամանակ վիճելի հարցերը լուծվում են Սահմանադրական դատարանում, իսկ Սահմանադրական դատարանի ակտերը չեն վիճարկվում»։

Դիտարկմանը՝ ըստ հրապարակված հաղորդագրության՝ ժողովուրդը այն ժամանակ զրկվել է  իր ընտրությունն ազատ արտահայտելու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ 2008 թվականի փետրվարին կազմակերպվել են երթեր, հավաքներ, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց․ «Ես ոչինչ չունեմ ասելու, այս ձևակերպումները իրավական տեսանկյունից գնահատման ենթակա չեն»։

Հստակեցմանը՝ մտավախություն չունի, որ ընտրախախտումների վերաբերյալ բացահայտումները կշարունակվեն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Որրևէ գործ քննելու հետ կապված ես չեմ կարող ունենալ մտավախություն»։

 
Մանրամասները՝ տեսանյութում։