Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Հասարակություն
14.06.2023 | 23:25Նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել։
Սնանկության դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Սնանկության դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Սողոյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Հայկ Աղաքարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։