Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցում էին ​պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան տեխնոլոգիական համալսարանի և Միջազգային Դելփյան կոմիտեի ներկայացուցիչները։

«Նիստին մասնակցելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում Բիշքեկ էր մեկնել նաև նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։ ​

Նիստը հանդիսավորությամբ բացել են Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ալթինբեկ Մակսուտովը և փոխվարչապետ Էդիլ Բայսալովը։ Նրանք կարևորել են ԱՊՀ շրջանակներում երիտասարդության ոլորտում համագործակցությունը։

Խորհրդի մասնակիցները ներկայացրել են երիտասարդության ոլորտում կատարած աշխատանքները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության 2021-2022 թթ. և 2023-2024 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում իրականացրած և ընթացքում գտնվող ծրագրերը։ Քննարկվել են ս.թ. հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները և ԱՊՀ տարածքում երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման այլ հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է 2021-2030 ռազմավարության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը՝ կարևորելով «100 գաղափար» նախագիծը, կամավորության զարգացմանն ուղղված քայլերը, ԱՊՀ անդամ պետություններում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին ՀՀ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև վերահաստատել է 2026 թվականին Կապանում՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությունը։
Խորհրդի ընդունած որոշումներով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ խորհրդի նախագահությունը հերթական մեկ տարի ժամկետով Ղրղզստանից կփոխանցվի Բելառուսին։ Միաժամանակ Մինսկում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 7 գաղափար։

Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։