Ինչո՞ւ են Փաշինյանի կառավարության որոշ անդամներ ձգտում հնարավորինս ուշ անցկացնել արտահերթ ընտրությունները․ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի ուշագրավ բացահայտումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ստեղծված նոր իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցի քննարկման նպատակով մայիսի 23-ից 25-ը Հայաստան էր այցելել ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությունը, որը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աժ նախագահ Արա Բաբլոյանի, պաշտպանության և արդարադատության նախարարների, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանական խմբակցությունների, ՄԻՊ-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Եվ ահա՝ այցի մասին կազմված զեկույցում ամփոփվել են եռօրյա քննարկումների արդյունքները, որոնց թվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված շատ ուշագրավ մի կետ կա․ դրանից տեղեկանում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում առկա են հակասություններ։

Մասնավորապես՝ զեկույցում ասված է․ «Խորհրդարանում առկա քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ հռետորաբանությունը մի կողմ թողնելով՝ նրանցից և ոչ մեկը չի ցանկանում անմիջապես արտահերթ ընտրությունների անցկացում։ Եվ նրանք բոլորը համակարծիք են այն սկզբունքի շուրջ, որ իրապես ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն մինչ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Իր հանրային ելույթների ընթացքում վարչապետը /Նիկոլ Փաշինյանը/ հայտարարել է, որ նա հակված է արտահերթ ընտրությունները 2018-ի աշնանը կազմակերպելուն, ինչը թվում է չափազանց արագ, եթե ընտրական օրենսգիրքն իրոք պետք է փոխվի։ Կառավարության անդամներից շատերը և քաղաքական խմբակցությունները, որոնց մենք հանդիպեցինք, հնարավոր ընտրությունների ամսաթվի հետ կապված ավելի զգուշավոր էին։ Արդարադատության նախարարը նշեց, որ տեխնիկական պատրաստությունների տեսանկյունից 2019-ի գարունը, հավանաբար, կլինի արտահերթ ընտրությունների համար հնարավոր ամենավաղ ժամկետը, և դա այն դեպքում, երբ նոր համաձայնեցված ընտրական օրենսգիրքը կներդրվի մինչև ամռան վերջ։ Կառավարության այլ ազդեցիկ անդամներ որպես արտահերթ ընտրությունների կազմակերպման խելամիտ ժամկետ նշել են երկու տարին»։

Այսպիսով՝ ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարության անդամները, մասնավորապես՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, ԵԽԽՎ պատվիրակության անդամների հետ քննարկումների ընթացքում տարբեր տեսակետներ են արտահայտել, որոնք, առկա քաղաքական իրավիճակի տեսանկյունից, կարելի է անգամ հակասական որակել։ Հիմնավորված տեսակետ կա, որ ինչքան արտահերթ ընտրությունների անցկացումն ուշանա, այնքան թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված բարենպաստ մթնոլորտը կարող է թուլանալ, ուստի նոր իշխանությունների շահերից է բխում արտահերթ ընտրություններն անցկացնել հնարավորինս շուտ։

Թե որն է այս տարակարծության պատճառը՝ փորձեցինք պարզել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից։

«ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Ջուզեպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման առաջնահերթությանը, նշել էի, որ անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու և դրանց նկատմամբ ժողովրդի վստահությունը ունենալու համար։ Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, ապա Խորհրդարանի կողմից վավերացված ՀՀ կառավարության ծրագրով է նախատեսված՝ դրանք անցկացնել մեկ տարվա ընթացքում։ Հետևապես, որևէ հակասություն իմ և վարչապետի նշած ժամկետների մեջ չկա։ 2018 թվականի աշնանը անցկացնելը կամ 2019 թվականի գարնանը ընտրություններ անցկացնելը ևս մեկ տարվա շրջանակում են»,- ներկայացրեց նախարարը։

Անշուշտ՝ մեկ տարվա շրջանակներում են և 2018թ աշունը, և 2019թ․-ի գարունը, մեկ տարբերությամբ, որ մեկը տարվա սկզբում է, մյուսը՝ ավարտին։ Փաստորեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերադասում է հնարավորինս շուտ անցկացնել ընտրությունները, մինչդեռ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախընտրում է այդ գործընթացն իրականացնել սահմանված վերջնաժամկետից առաջ։

Աղավնի Սուքիասյան