ԱՄՆ սենատորները Բաքվին դատապարտող բանաձև են ներկայացրել

Լուրեր

21.12.2024 | 17:53
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, որոնցից մեկն այրվել է
21.12.2024 | 17:27
Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին
21.12.2024 | 16:49
Վթար Երզնկա գյուղում. կան տուժածներ
21.12.2024 | 16:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.12.2024 | 15:55
Այս գիշեր Երևանում հնարավոր է թույլ ձյուն տեղա
21.12.2024 | 15:32
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահ
21.12.2024 | 15:05
Հաագայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
21.12.2024 | 14:44
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին
21.12.2024 | 14:35
Ջերմուկում կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
21.12.2024 | 14:10
Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
21.12.2024 | 13:49
Սուրբ Ծննդյան գիշերը Երկրի վրայով կթռչի 2024 XN1 աստերոիդը՝ 10 հարկանի շենքի չափով
21.12.2024 | 13:33
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
21.12.2024 | 13:00
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
21.12.2024 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.12.2024 | 12:12
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ և ևս մեկ անգամ հրավիրել Հայաստան
Բոլորը

ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն նախօրեին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում  ԱՄՆ Հայկական համագումարը։ Նշվում է, որ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատում  Ֆրենկ Փալոնի և Գազ Բիլիրակիսի կողմից։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի։ Շրձջափակումտը ստեղծել է  հումանիտար ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը կհստակեցնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Պադիլիան։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էլ նշել է, որ  կանգնած է իր գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համակարգված է և նպատակ ունի փակել սննդամթերք, դեղորայք, տրանսպորտ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ Արցախ  հասցնելու միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ ասելու Ադրբեջանին՝ վերջ տալ այս նպատակադրված հումանիտար ճգնաժամին»,-նշել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել՝ ավելի խորացնելով Արցախի շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը։