Ադրբեջանի հանրության հետ խաղաղ ապրելը հնարավոր է, բոլորը չեն ատում հայերին․ այս ռեժիմի օրոք քիչ հավանական է․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ

-Ադրբեջանական զինուժը շարունակում է հայկական դիրքերի ուղղությամբ կրակել, այս անգամ՝ Խոզնավարի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր չունի։ Ըստ ՊՆ-ի՝ իրադրությունն այժմ կայուն է։ Վերջին ամիսներին Ադրբեջանը կրկին սրել է էսկալացիոն ռեժիմը՝ մեղադրելով հայկական կողմին, իբրև թե, այստեղից են գնդակոծվում իրենց դիրքերը։ Ինչի՞ց են դժգոհ ադրբեջանցիները։

-Հավանաբար, քանի որ կա որոշակի բանակցային գործընթաց, այդ առումով էլ սադրանքներ են իրականացնում, որպեսզի հայկական կողմի վրա ճնշում գործադրեն։

-Բայց բանակցություններից ադրբեջանական կողմից, կարծես, դրական սպասելիքներ կան, ասում են՝ խաղաղությանը մոտ ենք։

-Դրական սպասելիքներ, այո՛, կարող են ունենալ։ Բայց եթե այդ գործընթացում դու ունես լծակ, որը կարող է ազդեցություն գործել, ինչո՞ւ չպետք է այդ լծակն օգտագործես, առավել ևս՝ մեր հարևանի դեպքում․ մենք իրենց շատ լավ ճանաչում ենք՝ իրենց էությամբ ու հայերի նկատմամբ վարած քաղաքականությամբ։

-Սովորաբար Ադրբեջանը գործողություններից առաջ է ինֆորմացիոն ֆոն ստեղծում՝ հայկական կողմերին, լինի դա Հայաստանը, թե Արցախը, մեղադրելով ռազմական էսկալացիաների մեջ։ Այսինքն՝ իրենք նախ մեղադրում են մեզ և իրենց հարձակումը մեկնաբանում են որպես պատասխան հայկական կողմի գործողություններին։ Ինչքանո՞վ եք հավանական համարում ադբեջանական կողմի հարձակումը։

-Նրանց այդ գոլծելաոճը բնական է իրականում, որովհետև առանց իրավունքի դու չես կարող ուժ գործադրել, դու պետք է այդ իրավունքը կարողանաս ստեղծել։ Այլ հարց է, որ այն իրավունքները, որ փորձում է ստեղծել Ադրբեջանը, կեղծ են։ Իսկ էսկալացիայի հավանականությունն ամենօրյա ռեժիմով է, կա, ըստ էության․․․  ԵՄ գործընկերների մոնիթորինգային խումբն է մեզ օգնում, որ այդ կեղծ իրավունքի իշխանությունն ադրբեջանցիները չկարողանան ստեղծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան