Factor TV-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանի տեսանյութը՝ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի ամենամյա մրցույթի հաղթող

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն յոթերորդ տարին է՝ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ն իրականացնում է լրագրողական ամենամյա մրցույթ, որի շրջանակներում ներկայացվում են լրագրողական նյութեր կրոնի և համոզմունքի, ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմաներով։

2023-ի մրցույթում լավագույնը ճանաչված 3 նյութերից մեկը Factor TV-ի լրագրող Սաթենիկ Հայարապետյանի «Մեկ-մեկ էլ վատ բառեր էլ են ասում․ հնդիկները գալիս են ավելի լավ կյանքի որոնումներով, բայց ի՞նչ են գտնում» տեսանյութն է։

«Ամեն տարի եղել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր, բայց քանի որ այս անգամ ընտրությունը շատ բարդ էր և 30-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ մրցույթին ներկայացրել էին 55 նյութ, ժյուրին որոշում է կայացրել այս տարի տեղեր չսահմանել և մրցանակը շնորհել 3 լավագույնը ճանաչված նյութերի հեղինակներին» – ասաց «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։

Լավագույնը ճանաչված հրապարակումներից են նաև Էմիլիո Քրիքիոյի «Հրեական վերածնունդը Հայաստանում Ռուսաստանից արտագաղթի ֆոնին», Լիլիթ Հովհաննիսյանի «Եզդի կինը աշխատաշուկայում․ ԽՍՀՄ-ից մեր օրեր» գլխագրերով նյութերը։

Եզդիական համայնքի հիմնահարցերը պարբերաբար լուսաբանելու համար այս տարի «Խիրատ» Մեդիան արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մրցանակին արժանացել են նաև Դմիտրի Բոլիժևսկին, Արմինե Ահարոնյանը և Վահե Բուդումյանը «Բուն ԹիՎիի» եթերում հեռարձակված «Եկանք, մնացինք» հաղորդաշարի համար։

Խրախուսական մրցանակների է արժանացել չորս հեղինակ․ Կուշանե Չոբանյանը մրցանակ է ստացել «Ղազարավան՝ Հայաստանի միակ մենաստանը» և «Մեր կողքին ապրող մարդիկ․ Արջունը» նյութերի համար, Ալեքսանդր Մարտիրոսյանը՝ «Կյանքն առանց կրոնի․ աթեիստները հավատքի երկրում» հոդվածի համար։ Մյուս մրցանակակները ստացել են Անի Մարտիրոսյանը ««Ծնողներս դեմ էին Ջոյին․ ասում էին՝ բարեկամներն ինչ կմտածեն, հիմա շատ են սիրում»․ հայ-կորեական ընտանիքը, տոլման և ապագան Հայաստանում» և Արևիկ Սարդարյանը՝ «Բարեկամություն՝ մանկական անկեղծությամբ» աշխատանքները։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը: Այն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեպանատան աջակցությամբ։