ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին զգալիորեն աճել է։ ԱԺ–ում եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով` վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա։

«Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ընդլայնման հետ մեկտեղ ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգի առաջնային հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են։ Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկան ընդհանուր առմամբ 2022 թվականին զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու եվրոպական ջանքերով»,- նշեց Միրզոյանը։

Արտգործնախարարը նաև հիշեցրեց՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման արդյունքում 3 ամսով Հայաստան ուղարկվեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Ալմա Աթայի համաձայնագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։

Նախարարը նաև մատնանշեց եվրոպական պաշտոնյաների այցերի ակտիվացումը Հայաստան, հատկապես 2022 թվականի երկրորդ կեսին։

Մանրամասները՝ տեսանյութում։