Աբսո՛ւրդ է՝ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորքն է, մենք Արևմուտքից ենք պահանջում անվտանգություն և նեղանում․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հույս է հայտնել, որ Քիշնևի հանդիպումն արդյունավետ քայլ կլինի՝ բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ․ «Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

Հիշում ենք Ալիևի ագրեսիվ հայտարարությունը Լաչինում, թե ԼՂ պետական կառույցները պետք է լուծարվեն՝ ԱԺ-ն, նախագահի ինստիտուտը, բոլոր նախարարները և պատգամավորները հեռացվեն պաշտոններից։ ԱՄՆ-ից բացի՝ նաև ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելն է ասել, որ հիմա կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը կարծիք է հայտնում, որ Ալիևը հարկադրված կլինի կառուցողականության դաշտ մտնել Քիշնևում։ Ալիևը Մոսկվայի ֆորմատներում իրեն հարմարավետ է զգում։ Որպես ապացույց՝ նա բերեց ԵՏՄ նիստում Ալիևի բաց ուղերձը ՌԴ-ին, որ Մոսկվան ՀՀ-ից միջանցք է խոստացել տալ Ադրբեջանին։

«Մոսկվայից հետո Ալիևը սպառնալիք տեղաց ԼՂ-ին և ՀՀ-ին, և պետք է փաստել, որ ռուս խաղաղապահները բռնությանն արգելք չեն։ Ադրբեջանի հարձակումները և օկուպացիան տեղի են ունեցել ռուսական ներկայությամբ, և նրանք չե՛ն պաշտպանելու նոր ագրեսիաները։ ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում են, բայց Ալիևը սպառնում է Արցախին էթնիկ զտմամբ․ Արցախի ժողովուրդը պիտի աղմուկ բարձրացնի։ Երբ Ալիևն ասում է՝ ԼՂ-ի հայերն իմ քաղաքացիներն են, պիտի նկատի ունենա՝ նրանք իրենց իշխանությունն են ձևավորել։ ԱՄՆ-ը խոսեց բռնության սպառնալիքից, ինչն Ադրբեջանին ուղղված ուղերձ է։ Արցախը ևս պիտի արձագանքի՝ կողմ դառնալու նպատակով, իր փոխարեն ո՞վ է հարցը լուծելու, կառչե՛ք ձեր իրավունքից, սա է սուբյեկտայնության վերականգնման շանսը։ Երբ Ալիևն ասաց՝ ԼՂ-ի պետական ինստիտուտները պիտի լուծարվեն, և աղմուկ չեն տեսնում ԼՂ-ից, սա օրակարգային խոսույթ է դառնում, ո՞նց կարող ես 120 հազար մարդու ընտրությունը չտեսնել»,- նշեց նա։

Բրյուսելյան բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հստակեցնելով՝ դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Մեթյու Միլլերը, մասնավորապես, ասել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և ողջունել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին հայտարարությունը։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից ու ռեգիոնում խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից՝ համարժեք արձագանքել Ալիևի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

«Աբսուրդ է, երբ ԼՂ-ում գետնի վրա ՌԴ-ն է խաղաղապահ առաքելություն իրականացնում, բայց անվտանգային մեր պահանջներն ուղղված են Արևմուտքին։ ՌԴ-ն է պատասխանատվություն վերցրել անվտանգության, ումի՞ց ենք ինչ պահանջում, և հետո նեղանում»,- ասաց Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան