Նախագահ վերընտրված Էրդողանի բանտարկված հակառակորդները․ անդրադարձ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը փլուզել է նրա իշխանության օրոք բանտարկված հայտնի ընդդիմադիր գործիչների ազատ արձակման հույսերը, գրում է Turkish Minute-ը՝ ներկայանելով AFP-ի անդրադարձը։

Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել էր ազատ արձակել նրանց՝ որպես թուրքական հասարակության վերքերը բուժելու նպատակով քարոզարշավի ընդգրկուն ուղերձի մի մաս։ Էրդողանը որևէ ազդանշան և ցուցում չի տվել, որ իր մրցակիցներին համաներում կառաջարկի:

Օսման Քավալա – 65-ամյա բարերար և ակտիվիստ Օսման Քավալան բանտում է 2017 թվականից, մեղադրվում է կառավարությունը տապալելու փորձի և 2013 թվականին զանգվածային ցույցերը ֆինանսավորելու մեջ։ «Գեզիի» ցույցերը, որոնք սկզբում առաջացել էին Ստամբուլի այգին ոչնչացնելու ծրագրերից, վերածվեցին ավելի լայն բողոքի շարժման, որը ցնցեց Էրդողանի կառավարությունը։ 2019 թվականին ՄԻԵԴ-ը նշել էր, որ Քավալայի ձերբակալությունը նրան լռեցնելու և այլ իրավապաշտպաններին զսպելու նպատակ ուներ։ Թուրքական դատարանը հաստատել է դատավճիռը։ Գեզիի շարժման հետ կապված բանտարկվել են նաև կինոպրոդյուսեր Չիղդեմ Մաթերը, հետազոտող Հաքան Ալթընայը և փաստաբան Ջան Աթալայը։ Վերջինս պատգամավոր է ընտրվել և կարող է շուտով ազատ արձակվել։

Սելահաթթին Դեմիրթաշ – Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականից բանտում է «ահաբեկչական քարոզչություն» տարածելու մեղադրանքով։ Նա նաև մեղադրվում է տասնյակ հանցագործությունների մեջ, ինչպիսիք են նախագահին վիրավորելը և անօրինական Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալը, նրան սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Դեմիրթաշը հերքում է բոլոր մեղադրանքները։ Եվրոպայի խորհուրդը բազմիցս պահանջել է ազատ արձակել Դեմիրթաշին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն։

Գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ – Էրդողանի քննադատները տարիներ շարունակ պայքարում են Թուրքիայում խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների անկախությանն ուղղված ճնշումների դեմ։ «Նախագահին վիրավորելու» հանցագործությունը հաճախ է օգտագործվում Էրդողանի վերջին ժամկետի ընթացքում այլախոհների ձայները լռեցնելու համար․ միայն 2022 թվականին նման մեղադրանքների թիվը գերազանցել է 16,000-ը: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության՝ 38 լրագրողներ ճաղերի հետևում են, իսկ տասնյակները փախել են արտերկիր, այդ թվում՝ ձախակողմյան Cumhuriyet օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը։ Նա հիմա ապրում է Գերմանիայում պատիժը կրելուց հետո՝ Սիրիայում զինված ջիհադիստական խմբավորումներին թուրքական զենքի մատակարարումների մասին հրապարակման համար։ Լրագրողը 2020 թվականին Թուրքիայում հեռակա կարգով դատապարտվել է ավելի քան 27 տարվա ազատազրկման։

Ավելի քան հազար համալսարանական գիտնականներ նույնպես թիրախ են դարձել 2016 թվականի հեղաշրջման փորձին հաջորդած հաստատությունների մաքրման ժամանակ՝ խաղաղության կոչեր հնչեցնելու և կառավարությանը քննադատելու համար։

Էմմա Չոբանյան