Ադրբեջանը 2023թ․ բյուջեում 650 մլն դոլարով ավելացնում է պաշտպանական ծախսերը

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է պետբյուջեից լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (588,2 միլիոն դոլար) հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակների համար նախատեսված ծախսերը կազմել են 2 միլիարդ 70 միլիոն մանաթ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը, խորհրդարան ներկայացված 2023 թվականի պետական ​​բյուջեի փոփոխությունները նախատեսում են լրացուցիչ 1 միլիարդ մանաթի հատկացում՝ պաշտպանության ոլորտում հատուկ նպատակներով նախագծերի ֆինանսավորման համար։ Այսպիսով, այս նպատակների համար ծախսերն այս տարի կկազմեն 3 միլիարդ 70 միլիոն մանաթ (1 միլիարդ 805,9 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)»,- հայտարարել են Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունից։

Գերատեսչությունից նշել են, որ փոփոխությունները, ընդհանուր առմամբ, նախատեսում են «Պաշտպանություն և ազգային անվտանգություն» հոդվածով պետբյուջեի ծախսերի ավելացում 1 միլիարդ 105 միլիոն մանաթով կամ 650 միլիոն դոլարով (որից 1 միլիարդ մանաթը՝ հատուկ նպատակային նախագծեր պաշտպանության ոլորտում)՝ մինչև 6 մլրդ 54, 8 մլն մանաթ (3 մլրդ 561,4 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով):

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացրել էին 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար)։

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության համար՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։

Էմմա Չոբանյան