Բացառվա՛ծ է, չի՛ քննարկվել նման հարց, դա կարմիր գիծ է. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Ալիևի՝ միջանցքի պահանջի մասին

Լուրեր

28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
28.04.2024 | 15:10
ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ
28.04.2024 | 14:22
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար
28.04.2024 | 13:33
Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
28.04.2024 | 13:10
Եվրոյի փոխարժեքը շարունակում է իջնել
28.04.2024 | 12:39
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
28.04.2024 | 12:20
Նպաստելու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան
Բոլորը

«Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների և, ի վերջո, ապաշրջափակմանը, ինչը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար»։

Դիտարկմանը, որ հայտարարություններ էին հնչում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, փոխվարչապետը ասաց․ «Նման քննարկում այս պահին չկա, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա»,- նշեց Գրիգորյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքը այլ վերաբերմունք ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես, երկրորդ տարբերակի հետ կապած տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա ո՛չ, չե՛նք քննարկել, դա մեզ համար կարմիր գիծ է: Ես չեմ կարծում, որ կկազմակերպվի եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, մենք չենք քննարկի նման հարց։ Մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է»։