Միրզոյանն ու Արգենտինայի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը: Զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։

Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Երախտագիտություն հայտնելով ՀՀ համար առանցքային նշանակության հարցերում Արգենտինայի օրենսդիր մարմնի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումների համար՝ նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից շարունակական հետևողական քայլերի կարևորությունը: Երկուստեք կարևորվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների հանգուցալուծումը:

Վերահաստատելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու հարցում խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը: