Խաչատուր Սուքիասյանը պատրաստվո՞ւմ է գնել «Արմնյուզ» ՀԸ-ն և մասնակցել արտահերթ ընտրություններին

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

Իշխանափոխությունից հետո լուրեր են պտտվում, որ մեծ դժվարությունների առաջ է կանգնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան» մեդիա հոլդինգը, որտեղ սկսվել են կադրերի արտահոսք և ֆինանսական խնդիրներ։

Ըստ որոշ լուրերի՝ վիճակը վատ է հատկապես հոլդինգի կազմի մեջ մտնող «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, ուստի տնօրինությունը որոշել է վաճառել ՀԸ-ի բաժնետոմսերը, որոնցով հետաքրքրված է գործարար Խաչատուր Սուքիասյանը։ 

Արդյոք Խաչատուր Սուքիասյանը քայլեր ձեռնարկո՞ւմ է գնելու «Արմնյուզ» հեռուստաընկերության բաժնետոմսերը և պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել սպասվող արտահերթ ընտրություններին․ Factor.am-ը փորձեց պարզել գործարարի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից։

«Խաչատուր Սուքիասյանը «Պանարմենիան» մեդիա հոլդինգի կազմի մեջ մտնող «Արմնյուզ» հեռուստաընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին ոչինչ չգիտի, նա տեղյակ չէ, որ նման բան կա, անհասկանալի է՝ որտեղից է ենթադրությունը, թե ցանկանում է ՀԸ-ի բաժնետոմսերը գնել,  իսկ ինչ վերաբերում է սպասվող արտահերթ ընտրություններին նրա մասնակցությանը կամ մասնակցության ձևաչափին, ապա պետք է նշեմ, որ դեռ այդ հարցով որևէ քննարկում չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը։ 

Աղավնի Սուքիասյան