«Ես չտեսա, որ այս գործով Վալերի Օսիպյանը տարբերվի Վլադիմիր Գասպարյանից»․ որդեկորույս մայրն ահազանգում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

Սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը շարունակում է դժգոհել Դատախազության և ոստիկանության գործողություններից և նշում է, որ իր որդու սպանության  բացահայտման ուղղությամբ իրականացվում են ոչ  պատշաճ քայլեր։

Այս մասին այսօր «Նոր իրողություններում որդեկորույս մայրը կրկին բարձրաձայնում է դատախազության անգործության և անտարբերության, սպանության իրական հանգամանքների բացահայտման ձևական բնույթի մասին: Ինչո՞ւ դատախազության արձագանքներից հետո կրքերը չեն հանդարտվում, այլ շիկանում են, ու ի՞նչ են պատրաստվում  անել պաշտպանները» թեմայով  քննարկման ժամանակ ասաց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը․ «Իմ որդու սպանության  մեջ մասնակցություն ունեն ոստիկաններ, դրա համար հանդիպում եմ  ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն, հիասթափված եմ, քանի որ Վ․ Օսիպյանին չի հետաքրքրել սպանության որևէ մանրամասն, ավելին՝ այդ հանդիպումից հետո նույն պաշտոններին մնացին այն ոստիկանները, որոնք այս կամ այն կերպ կապված էին որդուս սպանության հետ։ Ես չտեսա, որ այս գործով  Վալերի Օսիպյանը տարբերվի Վլադիմիր Գասպարյանից։ Վալերի Օսիպյանն ինձ համար ավելի վտանգավոր է դարձել, քան Վլադիմիր Գասպարյանն էր»։

Ռուզաննա Ադանալյանը նշեց, որ այս գործի բացահայտման համար պետք է ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական տա, որին պետք է հետևեն մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ։ Նա հավելեց նաև, որ հանդիպում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն, մինչ այս պահը չի ստացել որևէ արձագանք։ 

Քննարկման մասնակից Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ, անդրադառնալով  Դատախազության գործողություններին, նշեց, որ կա անտարբերություն այս գործի բացահայտման ուղղությամբ, իսկ այն մարդիկ, որոնք գիտակցաբար գործը տանում են փակուղի, պետք է պատասխան տան, իսկ այդպիսիք այս գործում կան։