Հայաստանը զինտեխնիկա չի արտահանել Ռուսաստան, և ՀՀ-ի դեմ պատժամիջոցների խնդիր չեմ տեսնում․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պատերազմը շարունակում է դրական ազդեցություններ ունենալ Հայաստանի տնտեսության վրա, բայց ժամանակ առ ժամանակ սրվում է ռիսկը, որ հնարավոր է՝ պատժամիջոցները հասնեն նաև Հայաստան։ Այս և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, նախ կխնդրեմ բացատրեք Հայաստանի՝ որպես պետության նկատմամբ պատժամիջոցներ կարո՞ղ են կիրառվել, թե՞ դրանք հեռու են իրականությունից։

-Ես կարծում եմ, որ այս իրավիճակում հավանական չէ, որ Հայաստանը պատժամիջոցների տակ հայտնվի՝ կապված Ռուսաստանի գործընկերության շրջանակում համագործակցության հետ։ Միաժամանակ, պետք է նշել, որ որոշակի ընկերություններ՝ ռուսական կապիտալով աշխատող, կարող են հայտնվել, և դա բնական է։

Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ անդամ երկիր, և բնական է, որ այդ առևտրային տարածքում ազատ առևտուր պետք է իրականացվի գործընկերների հետ, իսկ Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով։

Արևմուտքում հասկանո՞ւմ են, որ մեր իրավիճակն է այդպիսին։

-Կարծում եմ՝ այո։ Խնդիրը հետևյալն է․ այլ բան կլիներ, եթե Հայաստանից որոշակի ռազմավարական նշանակության արտադրանք արտահանվեր, որը կարող էր օգտագործվել ռազմական գործողությունների ժամանակ, օրինակ՝ զինտեխնիկա և այլն։ Բայց, քավ լիցի, Հայաստանը նման արտադրություններ չունի։

-Քանի որ առանձին հաշվառում չի իրականացվում, մեզ հասկանալի չէ, թե Ռուսաստան գնացող ապրանքի ո՞ր մասն է տեղական արտադրության, և ո՞ր մասը՝ վերարտահանվող։

-Ըստ առանձին վերլուծությունների՝ դա կարելի է պարզել։ Աշխատատար է, իհարկե, բայց ցանկալի կլիներ, որ նման վիճակագրություն տարվեր այս դեպքում։

Մենք կարծում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ արտահանման աճի վրա միայն վերարտահանումն է ազդել։ Բայց Ռուսաստանի հանդեպ նույն պատժամիջոցների ընթացքում բավական շատ ոլորտներ կանաչ լույս են ստացել՝ որոշակի հատվածներ լցնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան