Դեպքով զբաղվում ենք. ԱՍՀ նախարարությունն արձագանքել է օգտատերերի ահազանգերին

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է անօթևան քաղաքացու մասին համացանցում կատարված գրառումներին:

«Քանի որ այս մասին բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, այսպես տեղեկացնեմ, որ դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն նույնականացնելուց հետո նախարարությունն՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, կգնահատի նրա կարիքներն ու ըստ այդմ՝ կմատուցվեն անհրաժեշտ ծառայություններ։

Գնահատված կարիքին համարժեք՝ քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։

Ընթացքից լրացուցիչ կտեղեկացնեմ։ Շնորհակալություն, որ խնդիրները տեսնում ու ահազանգում եք»,- գրել է նախարարության մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ օգտատերերից մեկը նշել էր, որ անօթևան տղամարդը կույր է, 1-ին կարգի հաշմանդամ, մասնագիտությամբ՝ ագրոնոմ։