Վերցրել էր վարորդի հեռախոսը, նաև չվճարելով ուղեվարձը՝ հեռացել էր․ դեպքի հանգամանքները պարզվում են

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ապրիլի 27-ին, ժամը 19.45-ին, տաքսի ծառայության մի վարորդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ հաղորդման` նախորդ օրը, ցերեկվա ժամը չորսին, տաքսիստը Վանաձորից Երևան է տեղափոխել Գուրգեն ներկայացած մի անձի, որը մայրաքաղաքի Ազատության պողոտայում, զանգելու պատրվակով, վարորդից վերցրել է բջջային հեռախոսը, իջել մեքենայից և հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով հեռախոսին և չվճարելով 19 հազար դրամ ուղեվարձը:

Հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու համար Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, նաև համագործակցեցին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի գործընկերների հետ, և հաղորդում ստանալուց մոտ մեկ ժամ անց «Հաղթանակ» զբոսայգում ձերբակալվեց և Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց արարքը և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվեց քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: