Թուրքիայի քրդական կուսակցությունը հայտարարել է ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակցին աջակելու մասին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Միդհաթ Սանջարը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցին՝ ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, գրում է Gercek News-ը։

Sozcu պարբերականի սյունակագիր Իսմայիլ Սայմազին տված հարցազրուցում Սանջարն ասել է, որ իրենց նպատակն է վերջ տալ միանձնյա կառավարմանը, և որ Քըլըչդարօղլուի ծրագիրը համահունչ է իրենց նպատակներին: Նա հավելել է, որ իրենք նախարարական կամ այլ պաշտոնների պահանջ չունեն Քըլըչդարօղլուից։

Սա առաջին դեպքն է, երբ HDP-ն բացահայտորեն հայտարարում է Քըլըչդարօղլուին աջակցելու մասին։

Սանջարը նաև ասել է, որ իրենք այս ընտրությունները համարում են ամենակարևորը Թուրքիայի պատմության մեջ և ունեն երկու ռազմավարական նպատակ. առաջինը՝ վերջ տալ միանձնյա կառավարմանը, երկրորդ՝ դառնալ ժողովրդավարական վերափոխման ամենաարդյունավետ ուժը:

Նա հայտարարել է, որ ներկա կառավարությունը երկիրը հասցրել է աղետի եզրին, և որ միանձնյա կառավարման դադարեցումն անհրաժեշտ է երկիրը փրկելու համար։ Նա կարծում է, որ Քըլըչդարօղլուի հաղթանակը նշանակալի քայլ կլինի դեպի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն ճանապարհ բացելու համար։ Միաժամանակ, սակայն, Սանջարն ասել է, թե չեն սպասում, որ Քըլըչդարօղլուի հաղթանակն անմիջապես և արմատական փոփոխություն կբերի երկրում։

Էմմա Չոբանյան