Հոխորտացի՛ք, մո՛ւրճ թափահարեցիք ժողովրդի վրա, Լավրովի առաջ կուռկուռի ձա՛գ դարձաք․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը դիտարկենք ո՛չ որպես զուտ քաղաքական գործընթաց, ապա ի՞նչ կստացվի, ինչո՞ւ է տասնամյակները, հարյուրամյակները մեկ ստացվում այնպես, որ կանգնում ենք ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առաջ։ Ընդ որում՝ պատմական օրինաչափությունը չի փոխվում. մի կողմում թուրքն է, այսօր՝ ադրբեջանցին, մյուս կողմում՝ հայը, որy սպասում է, որ ռուսը փրկի։

Factor TV-ին տված հարցազրույցում հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն ասում է, որ այս հարյուրամյակների ընթացքում ռուսական կայսրությունը վտանգավոր թակարդ է լարել հայերի համար՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, երբ բախումներ են հայերի, թուրքերի միջև հրահրվում։

«Ամո՛թ է մեզ, ռուսը մեզ համար վտանգավոր թակարդ է սարքում, դատապարտում է մեզ կործանման, ուր ինքը փրկիչն է, 200 տարի այս վիճակն է։ Ադրբեջանում հայկական 5-րդ շարասյունը տե՛րը տվեցինք՝ հանուն ԼՂԻՄ-ը ՀՀ-ին միացնելու։ Մենք 20-րդ դարում տանուլ տվող ազգ ենք եղել։ Ծախվել էր մեր էլիտան 20 տարի շարունակ, խաբում էին ժողովրդին, գիտեին՝ ՌԴ-ն դաշնակից չէ։ Ստո՛ւմ էիք, դրսում հոխորտայիք։ Հոխորտում եք ժողովրդի վրա, մուրճ թափահարում, Լավրովի առաջ՝ կուռկուռի ձագ դառնում, երբ ասում է, որ ռուսական դպրոցներ բացվեն Հայաստանում, համաձայնվում եք։ Էլիտան շուռ է եկել գլխի վրա»,- ասաց Միքայել Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան