Ադրբեջանը սսկվելո՛ւ է՝ հենց ուժ ցույց տվեցինք․ թալանչիներից բռնագանձե՛ք միլիարդները, բանակը զինեք․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի միջև՝ անցակետի հարցով։ Կան չհերքված տեղեկություններ, որ պաշտոնանկ է արվել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը, և որ նրան այդ պաշտոնում կփոխարինի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովը։

Factor TV-ին տված հարցազրույցում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանին հարց ուղղեցինք՝ իրեն հասկանալի դարձա՞վ, թե ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ այսօր հասել է Արցախի տոտալ բլոկադայի՝ անցակետ տեղադրելով վերահսկողություն վերցնելով ելք և մուտքի նկատմամբ։ Ադրբեջանը վերահսկում է նաև Արցախի շուրջ բարձունքները։

«Ադրբեջանն ուժով վերացրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՌԴ-ի թողտվությամբ։ Լաչինը ռուսական հսկողության տակ պիտի լինի։ Ես կարծում եմ, որ ճիշտ արեց ՀՀ-ն՝ մերժելով Սյունիքով միջանցքը, քանի որ դա պետականությունը ջարդելու քայլ կլիներ։ Բայց չպիտի թույլ տանք էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն։ Անցակետ դնելը նշանակում է՝ Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրենքներ են գործում արդեն։ Անցակետում զննելու են, խուզարկելու են։ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանություն հաստատվեց, արցախահայությունը համակերպվելո՞ւ է»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան