ՆԳՆ փոխնախարարն անդրադարձավ «Պոլիգրաֆ» ակումբում Ոստիկանության կողմից ենթադրյալ բռնության դեպքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը` անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։
Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին, աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Սարգսյանի խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում ոստիկանության բոլոր ստորաբաժանումների կողմից․ «Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, ՆԳ փոխնախարարը նշեց, որ պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։

«Հիմա կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,- նշեց Սարգսյանը՝ վստահեվնելով, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։