ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված միջոցառմանն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտ քայլերին

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս․թ․ ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Միջոցառումն սկսվեց դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդեց ծաղիկների խոնարհման արարողությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ Օրվա բանախոսներն էին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ Էլիսա ֆոն Ժոեդեն-Ֆորգին։

Բանախոսները անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը, ԱՄՆ կողմից տրամարդված աջակցությանը, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությանը, դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և մերօրյա հնարավոր ցեղասպանությունների վտանգներին»,- ասված է հաղորդագրությունում։