Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բացի այդ, կողմերը նաև քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ ու եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի փոխանակում համատեղ վարժանքների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Հավելենք, որ Վրաստանի ՊՆ ղեկավարն այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Իլհամ Ալիևն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում էԱդրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան