Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար: Նախարարը կարևորել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության ու ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար բոլոր առկա խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը:

Բրունո Ռըտայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: Նախարար Միրզոյանը նշել է, որ դրա բացահայտ դրսևորումն են նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ընդգծվել է ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների ու պատմական բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: